All shows

Armenia
«Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը հիմնադրվել է Գյումրիում 2005թ, այն հանդիսանում է «Ռադիո Հայ Հայաստան»-ի մասնաճյուղը: Ռադիոկայանը ձեւավորման առաջին իսկ օրվանից որդեգրել է հաստատուն քաղաքականություն եւ առաքելություն` տարածել հայկական երաժշտություն, պահպանել ազգային արժեքները: Տարիների ընթացքում «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանը հասցրել է ձևավորել կայուն և հաստատուն լսարան: Ռադիոկայանը հեռարձակվում է Fm 106.6Մհց հաճախությամբ: Շիրակի մարզում հեռարձակման եւ տարածման իրավունքները պատկանում են «Սթայլ Մեդիա» ՍՊԸ-ին:ГԳործունեության տարիների ընթացքում ռադիոկայանը դարձել է մարզի առաջատար ռադիոկայանը (IREX CMCPA հետազոտություն)՝ մրցակցային շուկայում զբաղեցնելով գերակա դիրք:Արհեստավարժ աշխատակազմ եւ նորարարական լուծումներ՝գրավականներ, որոնք «Ռադիո Հայ Գյումրի»ռադիոկայանը տարանջատում են այլ ռադիոներից: Ամենահայկական ռադիոկայանը հայաստանյան ռադիոինդուստրիայի զարգացող մոդելներից մեկն է:
